Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

Դեղագործության զարգացման պետական ծրագիր

«Դեղագործության զարգացման պետական աջակցման ծրագրերը՝ արտահանմանն ուղղված արդյունաբերության զարգացման ռազմավարության ներքո» թեմայի շուրջ քննարկմանը Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանը տեղեկացրեց, որ «Պետական աջակցության ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման» 2013թ. ծրագրի շրջանակում ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ ընտրված ոլորտների ընկերություններին կտրամադրվի շուրջ 463.7 մլն ՀՀ դրամի պետական աջակցություն:

Համաձայն ԱՎԾ ցուցանիշների՝ 2012 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին 15 դեղարտադրող կազմակերպությունների կողմից թողարկվել է մոտ 3.8 մլրդ դրամի արտադրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.8 տոկոսով: Նույն ժամանակահատվածի համար իրացման ծավալը կազմել է 4.1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 22.8 տոկոս: Արտահանվել են մոտ 2.1 մլրդ դրամի ապրանքներ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճել է 42.2 տոկոսով:

2013թ. հունվար-մայիսի արդյունքներով թողարկվել է 1.9 մլրդ դրամի արտադրանք: Աճի տեմպը 2012թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմում է 29.3 տոկոս: Իրացվել է շուրջ 1.9 մլրդ դրամի արտադրանք, աճը՝ 32.1 տոկոս:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. job-sbu.org
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ